Մամուլ

Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցի կանգառներից մեկի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցի կանգառներից մեկի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 15:25-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կիևյան փողոց, որտեղ 15/12 հասցեի դիմացի կանգառում հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գեղամ Վարոսյանի գլխավորությամբ:

kievyan di

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռազմիկ Ղարիբյանն ու կրտսեր պարեկ Մհեր Մանուկյանը:

Ոստիկանններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի, ով, ըստ նախնական տեղեկությունների, հանկարծամահ է եղել:

Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն դատաբժիշկն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը, որտեղ պարզվելու է մահացածի ինքնությունը:

Կիսվել