Մամուլ

Խնջույքի ժամանակ թալանել են Վարդան Այվազյանի մեքենան․ գողացել են խոշոր չափի գումար

Խնջույքի ժամանակ թալանել են Վարդան Այվազյանի մեքենան․ գողացել են խոշոր չափի գումար

Երկու օր առաջ Չարենցավան քաղաքի «Գինաց» ռեստորանի դիմաց թալանել են բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի մեքենան:

Նրա Range Rover Sport մակնիշի ավտոմեքենան կայանած է եղել ռեստորանի դիմաց, Այվազյանն էլ ներսում խնջույքի է եղել, երբ անհայտ անձը կոտրել է Range Rover-ի հետևի աջ դռան ապակին ու ներսից գողացել բավականին խոշոր չափի գումար:

Mediahub-ի տեղեկություններով գումարը եղել է փոքր պայուսակի մեջ, որում նաև փաստաթղթեր և հեռախոս է եղել, բայց «բարեխիղճ» թալանչին միայն գումարն է վերցրել, փաստաթղթերն ու հեռախոսը թողել է մեքենայի մեջ:

Որքանով տեղեկացանք ոստիկանություն հաղորդում չի ներկայացվել այդ մասին:

Կիսվել