Պետք է անջատել ռուսաստանյան հեռուստաալիքները և դուրս հրավիրել 102-րդ ռազմակայանը․ Դանիել Իոաննիսյան
Պետք է անջատել ռուսաստանյան հեռուստաալիքները և դուրս հրավիրել 102-րդ ռազմակայանը․ Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Այլևս մարդ կա՞, որ կասի «չնեռվայնացնենք Կրեմլին»
ՌԴ ԱԳՆ-ն բառացի հայտարարում է, որ, դու մի ասա, Պուտինը, Ալիևը ու Փաշինյանը 2020-ի նոյեմբերին «ջենտլմենական» պայմանավորվածություն ունեին Արցախի կարգավիճակը ապագա սերունդներին թողնելու և, պարզվում է, այդ պայմանավորվածությունը խախտել է Փաշինյանը:
Եթե նման պայմանավորվածություն եղել է, ապա այն հաշված օրեր անց հենց Պուտինն է խախտել՝ հայտարարելով, որ Արցախը Ադրբեջանի մաս է… Իսկ Ալիևը քանի անգամ է դա հայտարարել՝ անգամ հաշվել չի լինի:
ՌԴ ԱԳՆ-ն նաև ակնհայտորեն փորձում է խառնվել Հայաստանի ներքին գործերին՝ հետևելով ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրիյ Մեդվեդևի ու կրեմլյան քարոզչամեքենայի օրինակին: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Մոսկվան փորձում է Հայաստանում տապալել Սահմանադրական կարգը:
Այլևս, հույսով եմ, բոլորին ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ սիլի-բիլի անել չի ստացվելու: Պետք է անհապաղ, որպես պետականության ու անկախության սպառնալիք, անջատել ռուսաստանյան հեռուստաալիքները և դուրս հրավիրել 102-րդ ռազմակայանը:
Հաջորդիվ անհրաժեշտ է սկսել ՀԱՊԿ-ից դուրս գալու ֆորմալ գործընթացը (փաստացի վաղուց ՀԱՊԿ-ում չենք), իսկ «Զվարթնոց» օդակայանի, իրանական ու թուրքական սահմանների հսկողությունը ՌԴ ԱԴԾ-ից փոխանցել ՀՀ սահմանապահներին:
Հ.Գ. Եթե կառավարությունը ուզում է, որ անկախացման հարցում լինի հանրային աջակցություն, ապա պետք է խոսքից անցնի հանրության համար տեսանելի գործի»: