Մամուլ

Բաքուն ռազմական տեխնիկա կուտակում է սահմանին․ ՊՆ փոխնախարարը՝ ադրբեջանական զորքերի կուտակման մասին

Բաքուն ռազմական տեխնիկա կուտակում է սահմանին․ ՊՆ փոխնախարարը՝ ադրբեջանական զորքերի կուտակման մասին

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Կառավարության նիստում ՀՀ վարչապետի հայտարարությանը՝ Արցախի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով ադրբեջանական զորքերի կուտակումներին՝ նշել է․

«Բնականաբար, նույն տեղեկատվությունն ունեմ։ Հրետանային միջոցներ են կարծես թե․․․ ռազմական մի շարք տեխնիկա է։

Ավելորդ անգամ չեմ ցանկանում դրա մասին խոսել, կհորդորեմ՝ մեր տեղեկատվությանը հետևեք, ՊՆ-ն պարբերաբար տեղեկացնում է իրադրության մասին և քայլեր է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,- նշել է Արման Սարգսյանը

Տեսանյութը ստորև

Կիսվել