Մամուլ

Ողբերգական դեպք Արարատի մարզում. Mercedes-ը հայտնվել է ջրատարում. փրկարարներն ու քաղաքացիները դուրս են բերել 3 երեխայի դի

Ողբերգական դեպք Արարատի մարզում. Mercedes-ը հայտնվել է ջրատարում. փրկարարներն ու քաղաքացիները դուրս են բերել 3 երեխայի դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 27-ին,  դաժան ու ողբերգական դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր ուղի գյուղով անցնող ջրատարի մեջ ավտմեքենա է ընկել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Վեդիի թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարներնն ու քաղաքացիները ջրատարում կողաշրջված Mercedes մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 3 դի, այս պահին էլ հետախուզական աշխատանքներ են կատարում, քանի որ կան տեղեկություններ, որ հնարավոր է ևս 1 հոգի եղած լինի ավտոմեքենայում:

erexaneri di

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում հավաքված գյուղացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «3 երեխաները Արարատի մարզի Նոր կյանք գյուղի բնակիչներ էին։ 3-ն էլ անչափահաս տղաներ էին, 3-ն էլ սովորում էին նույն դպրոցում, և հիմա կան կասկածներ, որ բացի այդ 3 երեխաներից, 1 հոգի նույնպես եղել է այդ ավտոմեքենայում»։ Այդ տեղեկությունը մարզի ոստիկանապետի կարգադրությամբ Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ճշտում են։

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արարատի ոստիկաններն ու Վեդու քննչական բաժնի քննիչները պարզել են, որ մահացածներն են Արարատի մարզի Նոր կյանք գյուղի բնակիչներ, 15-ամյա Սպարտակ Շ․-ն, 15-ամյա Էրիկ Ղ․-ն և 13-ամյա Վիտալի Ս․-ն։

Բոլորն էլ սովորում էին Նոր կյանք գյուղի հիմնական դպրոցում։ Այս պահին օպերատիվ տվյալներով պարզվել է, որ ավտոմեքենայում եղել են նշված անձինք, 4-րդ անձ չի եղել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ ով է վարել ավտոմեքենան։

Կիսվել