ՄամուլՏեսանյութ

Թանգարաններ կան օրը մի մարդ է մտնում. գուցե պետք է փակել դրանք․ Փաշինյան

Թանգարաններ կան օրը մի մարդ է մտնում. գուցե պետք է փակել դրանք․ Փաշինյան

Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ լավ, ֆինանսապես աջակցում ենք նոր ներկայացումների ստեղծմանը, հետո ուզում ենք գնալ տեսնել, թե ինչ ներկայացում է ստացվել:

Գնում տեսնում ենք, որ շատ լավ ներկայացում է ստացվել, բայց նայում ենք շուրջը եւ տեսնում, որ բացի կառավարության ներկայացուցիչներից ուրիշ մարդ չկա նստած դահլիճում:

Բա հանդիսատեսն ո՞ւր է: Ասում են՝ մի մասը չի հասկանում, մի մասը չի ուզում եւ այլն: Այդպես չի լինի, որովհետեւ կառավարությունն այդ միջոցը ծախսում է, որ մշակույթը հասանելի լինի մարդկանց:

Շատ լավ աշխատանք է արված, բայց մենք չենք ուզում, որ սա դառնա էլիտար ակումբ, որտեղ հազար հոգանոց դահլիճում 50-100 հոգի են նստում ու վայելում: Մեզ պետք է, որ մշակույթը հասանելի լինի, մարդիկ առնչվեն մշակույթին»,-հայտարարեց Փաշինյանը:

Փաշինյանը խոսեց նաեւ թանգարանների մասին՝ նշելով.

«Կոնսերվացված հիմնարկից թանգարանը պետք է վերածվի ապրող հիմնարկի: Իսկ այն թանգարանները, որոնք այս տրամաբանության մեջ չեն կարողանում տեղավորվել, մենք այլ որոշումներ կայացնենք:

Կամ պետք է վարչական որոշումներ կայացնենք, կամ իրավակազմակերպական ձեւի հետ կապված որոշումներ կայացնենք, կամ պետք է ընդհանրապես թանգարանի գոյության հարցը դիտարկենք:

Մեր երկրում թանգարաններ կան, որ օրական մեկ մարդ է մտնում, էդ էլ դեռ հայտնի չէ, մարդ մտնում է, թե ուղղակի ծանոթները ինչ-որ աշխուժություն մտցնելու համար 100 դրամ են տալիս տոմս են առնում: Չի կարելի դա թույլ տալ: Թանգարանը հո պահե՞ստ չի»:

Տեսանյութը ստորև

Կիսվել