Հրդեհ Հյուսիսային պողոտայում գործող «Մերի» օծանելիքի խանութ սրահում
Հրդեհ Հյուսիսային պողոտայում գործող «Մերի» օծանելիքի խանութ սրահում
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 13-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 04։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում գործող «Մերի» օծանելիքի խանութ սրահում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից, այնուհետև՝ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արեն Ղահրամանյանն ու Գևորգ Հովհաննիսյանը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գործող, Նշան Բ․-ին պատկանող «Մերի» օծանելիքի խանութ սրահում։
Այրվել է գովազդային վահանակ և մալուխ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։