«Նոր իշխանիկների գրպանային օլիգարխը անօրինական դղյակ է կառուցում Սևանի ափին»
«Նոր իշխանիկների գրպանային օլիգարխը անօրինական դղյակ է կառուցում Սևանի ափին»
Լրագրող Նարինե Կիրակոսյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով.
«Սևանի ափին, «Սևանի մասին» օրենքին հակասող 1901-1903 մետր բարձության վրա, անօրինական բոլոր առումներով, դղյակ է կառուցվում նոր իշխանիկների գրպանային օլիգարխի կողմից։
Շինարարությունը արվում է վերջին երկու տարվա ընթացքում: Այսօր տեղում էինք և շինարարությունը շարունակվում էր։ Պետական ոչ մի մարմին հավուր պատշաճի չի արձագանքում լրագրողներիս նյութերին։
Լռում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը, Ընդերքի և բնապահպանության տեսչական մարմինը, «Սևան» ազգային պարկը, Գեղարքունիքի մարզպետարանը, ՀՀ կառավարությունը։
Ներսից և դրսից մերկացնելու ենք նորօրյա բեսպրեձելշիկներին․․․»: