Մամուլ

Գտնվել են «Տիտան» սուզանավի զոհերի մարմինները

Գտնվել են «Տիտան» սուզանավի զոհերի մարմինները

Այս մասին տեղեկացնում է CNN-ը՝ հղում կատարելով ԱՄՆ ափային պահպանության ծառայությանը։

Մնացորդները գտնվել են սուզանավում, հունիսի 28-ին դրանք տեղափոխվել են կանադական Սենթ Ջոնս քաղաքի նավահանգիստ։ Ծովային աշխատանքներն ավարտված են։ Տեղեկացվել է, որ ափ են հանվել սուզանավի քթամասը, նրա կմախքի մի մասը եւ պոչամասը։

OceanGate Expedition արշավը սկսվել էր հունիսի 18-ին։ Մեկնարկից 1 ժամ 45 րոպե հետո անձնակազմը կորցրել է կապն արբանյակի հետ։ Դրանից հետո սկսվել է որոնողափրկարարական գործողությունը ԱՄՆ Ատլանտյան ափի Քեյփ Կոդ հրվանդանից 1 4580 կիլոմետր հեռու եւ 644 կիլոմետր հարավ կանադական Սենթ Ջոնսից (Նյուֆաունդլենդ կղզի)։

Հունիսի 22-ին OceanGate-ը տեղեկացրել էր, որ «Տիտանի» անձնակազմը եւ ուղեւորները համարվում են զոհված։ Սուզանավում հինգ հոգի էին՝ ընկերության գլխավոր տնօրեն Սթոկտոն Ռաշը, բրիտանացի գործարար Հեմիշ Հարդինգը, պակիստանցի գործարար Շահզադա Դավուդը, նրա 19-ամյա որդին՝ Սուլեյմանը, ինչպես նաեւ հետազոտող Փոլ-Անրի Նարգեոլեն։

ԱՄՆ ափային պահպանությունն ավելի ուշ տեղեկացրել էր, որ գտնվել են հինգ խոշոր բեկորներ, որոնք նույնականացվել են որպես սուզանավի մասեր։ Հունիսի 23-ին հայտնի է դարձել, որ սուզանավի կործանման պատճառը իմպլոզիան է եղել՝ սուզանավի կմախքի վնասվելը ջրի ճնշման տակ։

Կիսվել էջում