Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է․ Ալիև
Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի բացման անխուսափելիության մասին»։
«Մենք (Թուրքիայի նախագահի հետ – խմբ.) մտքեր փոխանակեցինք «Զանգեզուրի միջանցքի» վաղաժամ բացման շուրջ։ Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ: Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է»,- ասել է Ալիևը, հաղորդում է ԱՊԱ-ն։
«Ամեն դեպքում, մենք կուժեղացնենք մեր ջանքերն այս ուղղությամբ։ Այս միջանցքի բացումը նոր հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար և դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում համագործակցության հարցերի վրա»,- ընդգծել է Ալիևը։
«Զանգեզուրի միջանցքի հարցի լուծումը մեզ երկու կարևոր հնարավորություն կտա. Ե՛վ ճանապարհների, և՛ երկաթգծերի կառուցման շնորհիվ Թուրքիայի և Նախիջևանի միջև կապն ավելի կամրապնդվի։
Այդ կապերը կամրապնդեն Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները»,- ասել է Էրդողանը։