Մամուլ

Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում․ հայտնաբերվել է «Գնունեցի Վարազիկին» սպանած կասկածյալը

Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում․ հայտնաբերվել է «Գնունեցի Վարազիկին» սպանած կասկածյալը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր հունիսի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Վարազը թակարդում» անվանումը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության ծառայողները Երվանդ Քոչար փողոցում հայտնաբերել և վնասազերծել են Երևանի բնակիչ 25-ամյա Հակոբ Ս․-ին, ապա նրան տեղափոխել են Ոստիկանության Արաբկիրի բաժին։

 Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հակոբ Ս․-ն կասկածվում է հունիսի 6-ին Երևանում քրեական պատմություններով հայտնի «Գնունեցի Վարազիկին» հրազենի գործադրմամբ սպանելու մեջ։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Հակոբ Ս․-ն նախկինում եղել է դատապարտված և պատիժը կրել է «Սևան», ապա «Նուբարաշեն», իսկ հետո «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում։

Նա դատապարվել է ՀՀ ՔրՕրի 112 հոդվածի հատկանիշով և հանցանքը կատարելու ժամանակ ժամանակ եղել է անչափահաս։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ենթադրյալ կասկածյալի գտնվելու վայրի մասին օպերատիվ տեղեկությունները ստացված են եղել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում, որտեղ էլ վարչաթյան պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ ստեղծվել են օպերատիվ խմբեր, ապա տեսնելով, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են, Ոստիկանության քրեական գլխավոր վարչության հետ համատեղ իրականացրել են օպերացիան, որը փայլուն ավարտ է ունեցել։

Կիսվել էջում