Մամուլ

Ոստիկանը ծխախոտը հանգցրել է քաղաքացու դեմքին

Ոստիկանը ծխախոտը հանգցրել է քաղաքացու դեմքին

Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանության բաժնում փաստաբան Կարեն Ալավերդյանը ծեծի է ենթարկվել։ Փաստաբանների պալատի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ալավերդյանը ծեծի է ենթարկվել պարեկների ու ոստիկանների կողմից։

«Պաշտպանյալս որեւէ հակաիրավական վարքագիծ չի դրսեւորել: Մեզ համար անհասկանալի է, թե ինչի համար է նա ենթարկվել դաժան ծեծի եւ խոշտանգման: Նրա քթի վրա ծխախոտ են հանգցրել, որոշ հատվածներ այրված են:

Ունի բավականին վնասվածքներ, բժշկական հետազոտության է ենթարկվել եւ պարզվել է, որ ականջի թմբկաթաղանթի ամբողջականությունն է խախտված»,- այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կարեն Ալավերդյանի պաշտպան Մարիամ Աբրահամյանը: 

«Դատաբժշկական փորձաքննության որոշումը բավականին ուշ է կայացվել և այն էլ պաշտպանների մեծ ջանքերից հետո:

Նա սուր ցավեր է ունեցել ՁՎՊ-ում, այնտեղից նրան շտապօգնության մեքենան տարել է հիվանդանոց։ Իմ պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Մենք երեկ այցելեցինք նրան, պարզվեց, որ նա կողերի հատվածում լուրջ ցավեր ունի: Նրան առաջիկայում սպասվում է ականջի վիրահատություն»,- հավելեց նա։

Կիսվել էջում