Խոշոր հրդեհ Վայոց Ձորի մարզում․ Եղեգնաձորում հայտնի շինանյութի խանութում հրդեհ է բռնկվել
Խոշոր հրդեհ Վայոց Ձորի մարզում․ Եղեգնաձորում հայտնի շինանյութի խանութում հրդեհ է բռնկվել
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի 8 հասցեում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված հասցում գործող շինանյութի խանութում, և կրակը տեսանելի է անգամ մի քանի կմ-ից։ Այս պահին Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ-փրկարարները առանց խոչընդոտի աշխատեն։
Վերջիններս փորձում են կանխել նաև կրակի տարածումը։
Ոստիկանությունը պարզում է խանութի սեփականատիրոջ ինքնությունը և ինչ հանգամանքներում է հրդեհ բռնկվել։