Մամուլ

Խոշոր հրդեհ Վայոց Ձորի մարզում․ Եղեգնաձորում հայտնի շինանյութի խանութում հրդեհ է բռնկվել

Խոշոր հրդեհ Վայոց Ձորի մարզում․ Եղեգնաձորում հայտնի շինանյութի խանութում հրդեհ է բռնկվել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի 8 հասցեում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ 

exegnadzor hrdeh

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված հասցում գործող շինանյութի խանութում, և կրակը տեսանելի է անգամ մի քանի կմ-ից։ Այս պահին Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ-փրկարարները առանց խոչընդոտի աշխատեն։

Վերջիններս փորձում են կանխել նաև կրակի տարածումը։ 

Ոստիկանությունը պարզում է խանութի սեփականատիրոջ ինքնությունը և ինչ հանգամանքներում է հրդեհ բռնկվել։

Կիսվել էջում