ՄամուլՏեսանյութ

Փաշինյանն անձամբ փորձարկեց Մեծամորի շենքերից մեկի նոր վերելակը (Տեսանյութ)

Փաշինյանն անձամբ փորձարկեց Մեծամորի շենքերից մեկի նոր վերելակը (Տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Մեծամոր:

Այցելության մասին տեսանյութը վարչապետը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում և կից գրառում արել.

«Մեծամոր համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում բնակելի 5 շենքերի վերելակները փոխարինվել են:

Ընթացիկ տարում կփոխարինվեն տեղի մյուս 8 բարձրահարկ շենքերի վերելակները ևս»:

Ավելի վաղ կառավարությունը տեղեկացրել էր, որ Մեծամոր համայնքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող բնակելի շենքերի վերելակների փոխարինման աշխատանքներին:

Տեղեկացվել է, որ ծրագրի շրջանակում փոխարինվել է 5 շենքի նույնքան վերելակ: Ծրագիրն արժեցել է 474 մլն դրամ: Վարչապետը օգտվել է վերելակից, զրուցել բնակիչների հետ:

Վերջիններս գոհունակություն են հայտնել և նշել, որ տասնամյակներ շարունակ Մեծամորում նման աշխատանք չի կատարվել:

Կիսվել