Սպորտ

Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը եզրափակիչում մրցեց սերբ Վիկտոր Նեմեսի հետ:

Հայ ըմբիշը հաղթեց 6:4 հաշվով:

Նշենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը դուրս էր եկել եզրափակիչ:

Կիսվել էջում