Զորակոչի ենթակա տղամարդկանց արգելվում է լքել երկիրը
Զորակոչի ենթակա տղամարդկանց արգելվում է լքել երկիրը
Ռուսաստանում զինծառայություն անցնող և ծանուցագիր ստացած քաղաքացիներին արգելվում է լքել երկիրը։ Այդ մասին ասվում է դաշնային օրինագծում, որը նախատեսում է զինվորական ծառայության անցնող անձանց միասնական ռեգիստրի ստեղծում։
Փաստաթղթում նշվում է, որ զորակոչի ենթակա և զինկոմիսարիատից ծանուցում ստացած քաղաքացիներին արգելվում է լքել երկրի սահմանները այն օրվանից սկսած, երբ ստացվել է ծանուցագիրը։