Մամուլ

Շարմ էլ Շեյխից Երևան ժամանող օդանավը վայրէջք է կատարել Թուրքիայում

Շարմ էլ Շեյխից Երևան ժամանող օդանավը վայրէջք է կատարել Թուրքիայում

Եգիպտական Շարմ էլ Շեյխից Երևան չվերթն իրականացնող եգիպտական AMC ընկերության Boing-737 օդանավը այսօր առավոտյան ստիպված է եղել վայրէջք կատարել Էրզրումի օդանավակայանում:

Տեղեկությունը Bavnews.am-ին փոխանցեցին Քաղավիացիայի կոմիտեից՝ նշելով, որ ՀՀ տարածքում եղանակային վատ պայմաններ են եղել և ինքնաթիռը ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել այլ տեղում:

«Գիշերը ժամը 02։00-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանում տեսանելիությունը 100 մետրից պակաս է եղել, իսկ նման պայմաններում ինքնաթիռներին վայրէջք չի թույլատրվում», -նշեցին Քաղավիացիայի կոմիտեից։

Կիսվել էջում