«Ծառուկյան» հիմնադրամը Հիսուսի արձանը տեղադրելու մտքից չի հրաժարվելու. Իվետա Տոնոյան
«Ծառուկյան» հիմնադրամը Հիսուսի արձանը տեղադրելու մտքից չի հրաժարվելու. Իվետա Տոնոյան
Այս մասին Արմենիա Sputnik-ին ասել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Չնայած Հատիս լեռան վրա ընթացող հնագիտական պեղումներին, Հիսուս Քրիստոսի արձանի 12 մետրն արդեն կառուցվել է:
«Այս փուլում Հատիս լեռան վրա տեղի են ունենում հնագիտական աշխատանքներ, որի ֆինանսավորումը հիմնադրամն է իրականացնում։ Այդ աշխատանքների ավարտից հետո մենք կկարողանանք խոսել հետագա քայլերի մասին։
Ցանկացած քայլ արվելու է բացառապես օրենքի շրջանակում»,– նշեց նա։
Նշենք, որ «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» մրցույթի հաղթող էր ճանաչվել ճարտարապետ Արմեն Սամվելյանը:
Արձանը ունենալու է 33 մ բարձրություն։