Երկրաշարժ՝ Թուրքիայի Կայսերի քաղաքում
Երկրաշարժ՝ Թուրքիայի Կայսերի քաղաքում
Թուրքիայի Կայսերի քաղաքում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Հաղորդում է երկրի արտակարգ իրավիճակների վարչույթունը։
Ավերվածություների և տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում։
Նշենք, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հայտարարել է, որ Ստամբուլում 7,5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում մոտ 4,5 մլն քաղաքացի կարող է ժամանակավոր կացարանի կարիք ունենալ։
Իմամօղլուն հայտարարել է, որ դա անխուսափելի է, բայց աղետի ճշգրիտ ամսաթիվը հնարավոր չէ կանխատեսել:
«Այն դեպքում, եթե քաղաքում տեղի ունենա 7,5 մագնիտուդով երկրաշարժ, դա կազդի մոտ 260 հազար շենքի վրա։ Ժամանակավոր կացարան հարկավոր կլինի 4,5 միլիոն քաղաքացու»,-ասել է նա։