ՄամուլՏեսանյութ

Մեծամորում 52-ամյա տղամարդը BMW-ի մեջ դանակահարել է 25-ամյա երիտասարդին

Մեծամորում 52-ամյա տղամարդը BMW-ի մեջ դանակահարել է 25-ամյա երիտասարդին

Փետրվարի 23-ին, ժամը 13.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա մի երիտասարդ։

Ոստիկանությունից Bavnews.am-ին հայտնում են, որ բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզեց եղելությունը։ Ժամը 13.00-ի սահմաններում Մեծամոր քաղաքի շենքերից մեկի բակում՝ «ԲՄՎ» մակնիշի մեքենայի մեջ, գումարային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել տուժածի և մեծամորցի 52-ամյա մի տղամարդու միջև։ Այդ ընթացքում տղամարդը դանակահարել էր երիտասարդին։

Մեծամորի ոստիկանները տղամարդուն հայտնաբերեցին, ձերբակալեցին և տեղափոխեցին բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դանակ, որը, նախնական տեղեկություններով, հանցագործության գործիքն է։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Կիսվել էջում