ՄամուլՏեսանյութ

««Լեռնային Ղարաբաղ» տերմին կա, դրա տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունն է». Փաշինյանը՝ Ալիևին

««Լեռնային Ղարաբաղ» տերմին կա, դրա տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունն է». Փաշինյանը՝ Ալիևին

Մյունխենում պանելային քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի այն հայտարարությանը, թե իբր «Լեռնային Ղարաբաղ» տերմինը գոյություն չունի: Ըստ վարչապետ Փաշինյանի, այն ոչ միայն գոյություն ունի, այլև դրա տակ ստորագրել է Ադրբեջանի ղեկավարը:

«Այս տերմինն օգտագործվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում, որը ստորագրել է նաև Ալիևը, նշել է Հայաստանի վարչապետը։ Նույն փաստաթուղթը պարունակում է «Լաչինի միջանցք» տերմինը, որը չպետք է գտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասել է նա։

Փաշինյանն արձագանքել է նաև Ալիևի այն հայտարարությանը, թե իբր Լաչինի միջանցքն ազատ է գործում՝ հիշեցնելով արցախցի դպրոցականների՝ Հայաստանից տուն վերադառնալու դրվագը, երբ դիմակավորված ադրբեջանցիները կանգնեցրել էին ավտոբուսը և ահաբեկել երեխաներին։

Փաշինյանն անդրադարձել է նաև Ալիևի այն ձևակերպմանը, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը «Հայաստանի կապիտուլյացիան» էր:

«Գրեթե վիրավորական է հնչում։ Կարող է տպավորություն ստեղծվել, թե Ադրբեջանը վրեժխնդրության քաղաքականություն է վարում։ Հայաստանի դիրքորոշումը ժողովրդավարությունն ու երկխոսությունն է, հարգանքը տարածաշրջանի բոլոր երկրների նկատմամբ, որոնց ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,-ասել է նա։

Տեսանյութը ստորև

Կիսվել