Մամուլ

Վարդենիսի տուն-ինտերնատում ծայրահեղ լարված իրավիճակ է

Վարդենիսի տուն-ինտերնատում ծայրահեղ լարված իրավիճակ է

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Վարդենիսի տուն-ինտերնատում ծայրահեղ լարված իրավիճակ է։

Տուն-ինտերնատի բնակիչներից մեկը, ում ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապել էին, ինչ հետևանքով տուն-ինտերնատի տնօրենին և մի խումբ աշխատակիցների ձերբակալել էին, այդ հիվանդն այս պահին ազատության մեջ է, դուրս է եկել հիվանդասենյակից, ջարդուփշուր արել տուն-ինտերնատի գույքը, իր կեցավայրը, որտեղ որ մնում է։

vardenisi tun internat

Դեռ ավելին ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս ամենից հետո ինքնավնասում է կատարել՝ կրծելով իր ձեռքերը, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

Այս պահին ոստիկանները դեպքի վայրում են և արձանգրում են տուն-իներնատում առկա իրավիճակը։

Հավելենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ որոշում է կայացվել վերոնշյալ անձին Վարդենիսի տուն-ինտերնատից տեղափոխել Սեւանի հոգեբուժարան։

Կիսվել էջում