Մամուլ

Երևանում 17-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել 2 օտարերկրացի հետիոտնի

Երևանում 17-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել 2 օտարերկրացի հետիոտնի

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ փետրվարի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 17-ամյա Էդմոն Մ-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի թիվ 12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ օտարերկրացիներ, 40-ամյա Նիկիտա Կապրինյանովին և 38-ամյա Իրինա Պռոշինային։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել «Արմենիա» ԲԿ։ 

vraert toyota

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ։ 

Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Գեղամ Շագոյանի գլխավորությամբ, ում կողմից վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Կիսվել