Սիրիայում փլատակների տակից մահացած մորը պորտալարով կապված նորածնի են հանել (Տեսանյութ)
Սիրիայում փլատակների տակից մահացած մորը պորտալարով կապված նորածնի են հանել (Տեսանյութ)
Սիրիայի հյուսիսում տան փլատակների տակից դուրս են բերել նորածին երեխայի, որը պորտալարով կապված է եղել փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից մահացած մորը։ Երեխան ընտանիքից միակն է, ով ողջ է մնացել, հայտնում է AFP-ն:
«Մենք ձայն լսեցինք, երբ փորում էինք։ Մենք մաքրեցինք փոշին եւ գտանք պորտալարով երեխա, կտրեցինք այն, եւ իմ զարմիկը նրան տեղափոխեց հիվանդանոց»,- պատմել է երեխայի հեռավոր ազգական Խալիլ ալ Սուվադին:
Փրկելու մասին տեսանյութը տարածվել է համացանցում։ Կադրերում երեւում է, թե ինչպես է տղամարդը դուրս վազում տան փլատակների տակից՝ գրկին փոշով ծածկված փոքրիկ երեխա։
Երկրորդ տղամարդը վերմակով վազում է, որպեսզի տաքացնի երեխային զրոյից ցածր ջերմաստիճանում, երրորդը խնդրում է շտապօգնություն կանչել, որպեսզի նրան հիվանդանոց տանեն։
Տեսանյութը ստորև