Պուտինը որոշել է ընդլայնել Ռուսաստանի տարածքն այլ ուղղությամբ ևս
Պուտինը որոշել է ընդլայնել Ռուսաստանի տարածքն այլ ուղղությամբ ևս
Lragir.am-ը գրում է․ Հունվարի 27-ին, Վլադիմիր Պուտինը հրավիրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստ։
«Մենք շատ կարևոր հարցեր ունենք քննարկելու ինչպես ներքին օրակարգի, այնպես էլ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում Ռուսաստանի մայրցամաքային շելֆի սահմանների հարցի շուրջ», ասել է Պուտինը։
Կրեմլի կայքում նիստի վերաբերյալ հաղորդագրությունն այսքան է։ Ինչպես հայտնում է Reuters-ը, խոսքը Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի մայրցամաքային շելֆի մի մասի միացման Մոսկվայի փորձերի մասին է, որտեղ կան նավթի ու գազի հարուստ հանքավայրեր։
2021 թվականին Ռուսաստանը փորձեց ՄԱԿ-ից թույլտվություն ստանալ այդ ծովային տարածքները յուրացնելու համար, սակայն Կանադան, Նորվեգիան և Դանիան կանխեցին դա։
Դրանից հետո Ռուսաստանը սկսեց ավելի շատ զորավարժություններ անցկացնել տարածաշրջանում և ընդլայնել այնտեղ ռազմական ենթակառուցվածքները։