Մամուլ

Ռուսները ռեկորդային գումարներ են ուղարկել Հայաստան և այլ երկրներ

Ռուսները ռեկորդային գումարներ են ուղարկել Հայաստան և այլ երկրներ

Hraparak.am-ը գրում է․ Պատերազմը և զանգվածային մոբիլիզացիան առաջացրել են մասնավոր կապիտալի ռեկորդային արտահոսք Ռուսաստանից, այդ թվում՝ դեպի հարևան երկրներ, որոնք ապաստան են դարձել զինվորական զորակոչից կամ մոբիլիզացիայից խուսափած ռուսների համար:

Ռուսաստանից դեպի Հայաստան, Վրաստան, Ղազախստան և Ուզբեկստան ֆիզիկական անձանց տրանսֆերտները 2022 թվականին աճել են ռեկորդային՝ 300-500%-ով և սահմանել բարձր ցուցանիշներ, որոնք այս երկրների վիճակագրությունը դեռ չի տեսել, գրում է РБК-ն։

Նշվում է, որ թեև ՀՀ կենտրոնական բանկը դեռևս չի հրապարակել 2022 թվականի տվյալները։ Նախորդ տարվա 11 ամիսների արդյունքներով Հայաստան տրանսֆերտների ծավալը քառապատկվել է՝ մինչև 3,1 մլրդ դոլար, սա ռեկորդային ցուցանիշ է 2004 թվականից ի վեր։

2022 թվականին Ռուսաստանից Ղազախստան է ուղարկվել մոտ 775,4 միլիոն դոլար, նշվում է Ղազախստանի Ազգային բանկի հրապարակած տվյալներում։ Սա ռեկորդ է առկա վիճակագրության ժամանակաշրջանից (2014 թ.)։ Դոլարային ցուցանիշը 6,8 անգամ գերազանցում է 2021 թվականին այս երկիր ուղարկված փոխանցումների ծավալը։

2022 թվականին Վրաստան է ուղարկվել մոտ 2 միլիարդ դոլար, ինչը նույնպես ռեկորդային է։ 2021 թվականին այս ուղղությամբ փոխանցվել է 411,3 մլն դոլար, ինչը հինգ անգամ գերազանցվել է նախորդ ժամանակահատվածի ծավալը։

Դեպի Ուզբեկստան դրամական փոխանցումների ծավալը կազմել է 14,5 մլրդ դոլար՝ մեկ տարվա ընթացքում այն ​​աճել է 2,6 անգամ։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի քաղաքացիները 2022 թվականին օտարերկրյա բանկերում ավանդներ են փոխանցել գրեթե 40 միլիարդ դոլար: Դեկտեմբերի 1-ի դրությամբ նրանք օտարերկրյա հաշիվներում պահել են 81,7 միլիարդ դոլար, ինչը երկու անգամ ավելի է, քան ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից առաջ:

Կիսվել նյութով