Արտակարգ դեպք «Եղեգնաձոր» ԲԿ-ում․ 25-ամյա ծննդկանի պտուղը մահացել է․ ամուսինը մեղադրում է տեղի բժիշկներին
Արտակարգ դեպք «Եղեգնաձոր» ԲԿ-ում․ 25-ամյա ծննդկանի պտուղը մահացել է․ ամուսինը մեղադրում է տեղի բժիշկներին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին տեղեկություններ են ստացվել, որ հիվանդանոցում բուժանձնակազմի հետ վիճաբանություն է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մենել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ բժիշկների հետ վիճաբանություն կատարող անձը Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկի բնակիչ 44-ամյա Վահագն Կ․-ն է։
Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ իր 25-ամյա կնոջը բերել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ պետք է երեխա ունենար, սակայն հիվանդանոցում հայտնել են, որ պտուղը մահացած է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի մասին ոստիկանություն ահազանգողը եղել է «Եղեգնաձոր» բժշական կենտրոնի տնօրեն Կարեն Ասատրյանը։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչներն էլ պարզել են, որ պտուղը մահացած վիճակում գնտվում է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի ծննդատանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։