ՄամուլՏեսանյութ

Ազգային ժողովի հայտնի ձայնը փոխվել է․ Ո՞վ է պատգամավորներին հրավիրում դահլիճ (Տեսանյութ)

Ազգային ժողովի հայտնի ձայնը փոխվել է․ Ո՞վ է պատգամավորներին հրավիրում դահլիճ (Տեսանյութ)

Hraparak.am-ը գրում է․ Ազգային ժողովի աշխատակազմը շարունակում է «արմատական» փոփոխությունները խորհրդարանում։ Նրանք, վերափոխելով ու թարմացնելով դեռ նախկինների թվերից մնացած բուֆետը, թարմացրել են նաև Ազգային ժողովի հայտնի ձայնը՝ հրաժարվելով նախկիններից մնացած ձայնից։

Խոսքը այն ձայնի մասին է, որը նիստից րոպեներ առաջ ազդարարում է նիստը սկսվելու մասին և պատգամավորներին հրավիրում դահլիճ։ Առաջ այդ ամենն ազդարարում էր ԱԺ-ում դեռ նախկինների թվերից աշխատող մի կին։

Բայց արդեն մի քանի նիստ է, ինչ ձայնը փոխվել է։ Արդեն ավելի երիտասարդ կնոջ ձայն է պատգամավորներին հրավիրում դահլիճ։

ԱԺ աշխատակազմը որոշել է, որ պետք է թարմացնել ու ավելի բարեհունչ դարձնել նիստի մեկնարկն ազդարարող ձայնը, և այդ խիստ պատասխանատու գործը վստահվել է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանին։

Արդեն Լաուրան է նիստի մեկնարկից առաջ խորհրդարանական «սաունդթրեքի» հայտնի հնչյուններից հետո ազդարարում․ «Նիստի սկսվելուն մնում է տասը րոպե, պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ»։

Մի հատ էլ վերջին պահին է հիշեցնում՝ նիստի բուն մեկնարկի պահին․ «Հարգելի պատգամավորներ, խնդրում ենք՝ զբաղեցնել տեղերը, նիստը սկսվում է»։

Մանրամասները՝ Hraparak.am-ի տեսանյութում

Կիսվել