Արտակարգ դեպք Երևանում․ դուռը փակվել էր 2-ամյա երեխայի վրա, փրկարարը 9-րդ հարկից իջել ու պատուհանից կարողացել է մտնել բնակարան
Արտակարգ դեպք Երևանում․ դուռը փակվել էր 2-ամյա երեխայի վրա, փրկարարը 9-րդ հարկից իջել ու պատուհանից կարողացել է մտնել բնակարան
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովսեփ Էմինի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի բնակարանի դուռը փակվել է, 2 տարեկան երեխան մնացել է տանը մենակ, և հարազատները չեն կարողանում դուռը բացել, քանի որ բանալիները մնացել են տանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Մարինե Հովակիմյանն ու կրտսեր պարեկ Գոռ Գաբոյանը։
Արդեն տեղում փրկարարները, որոնց աշխատանքը ղեկավարել է ջոկատի հրամանատար Արսեն Աղաջանյանը, անցել են գործի։
Եվ ավագ հրշեջ-փրկարար Ժիրայր Գալստյանը հատուկ ճոպանով 9-րդ հարկից իջել է դեպի 8-րդ հարկ, խոհանոցի դժվարանցանելի պատուհանից մտել ներս, որից հետո կարողացել է բացել տան դուռը։
Բարեբախտաբար՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։