Արտակարգ դեպք Երևանում․ 95-ամյա տատիկը Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի 3-րդ հարկի պատուհանից ընկել է
Արտակարգ դեպք Երևանում․ 95-ամյա տատիկը Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի 3-րդ հարկի պատուհանից ընկել է
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի 21 հասցեում անհայտ կին է ընկել շենքի 3-րդ հարկի պատշգամբից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու ավագ քննիչ Տոնոյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև բժիշկների շտապօգնության թիվ 08 խումբը ովքեր «պոլիտրավմա» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել մի կնոջ։
Մինչ բժիշկները պայքարում էին այդ կնոջ կյանքի համար, Արաբկիրի ոստիկանները, բաժնի պետ Ե․ Նիկոյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ, պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նույն շենքի բնակիչ 95-ամյա Եվգենիա Մ․-ն է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ տեղի ունեցածը անզգուշաբար վայր ընկնե՞լ է, թե՞ ինքնասպանություն։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։