Մամուլ

Արտառոց դեպք Գյումրիում․ 34-ամյա տղամարդը բարձրացել է եղևնու ծառի վրա և պահանջում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին

Արտառոց դեպք Գյումրիում․ 34-ամյա տղամարդը բարձրացել է եղևնու ծառի վրա և պահանջում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Գյումրի քաղաքում, Սայաթ-Նովա 4 հասցեի մոտ բարձրացել է եղևնու ծառի վրա և սպառնում է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ԱԻՆ ՓԾ Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը։

ajapahyan pahanjel

Այս պահին քաղաքացու հետ բանակցություններ են վարում փրկարարները, օպերատիվորեն ժամանած ոստիկանության ծառայողներն ու պարեկները։

Քաղաքացին ոչ միայն սպառնում է ինքնասպանություն գործել, այլ  պահանջում է նաև, որպեսզի դեպքի վայր ժամանի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։

Այս պահին բանակցությունները շարունակվում են։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին 34-ամյա Արսեն Արշակյանն է։

Կիսվել