Մևլութ Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին
Մևլութ Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։
«Շնորհակալություն ցավակցական հաղորդագրության համար»,– գրել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Արարատ Միրզոյանն ավելի վաղ ցավակցել էր Թուրքիայի արտգործնախարարին այդ երկրում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
Նոյեմբերի 13–ին Ստամբուլի կենտրոնում պայթյուն էր որոտացել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր 6 զոհի մասին։
Ավելի ուշ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել էր 81 տուժածի մասին և նշել, որ երկրի իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած պայթյունը համարում են ահաբեկչություն։