Աշխարհ

Մևլութ Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին

Մևլութ Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։

«Շնորհակալություն ցավակցական հաղորդագրության համար»,– գրել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Արարատ Միրզոյանն ավելի վաղ ցավակցել էր Թուրքիայի արտգործնախարարին այդ երկրում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

Նոյեմբերի 13–ին Ստամբուլի կենտրոնում պայթյուն էր որոտացել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր 6 զոհի մասին։

Ավելի ուշ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել էր 81 տուժածի մասին և նշել, որ երկրի իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած պայթյունը համարում են ահաբեկչություն։

Կիսվել էջում