Ինքնասպանություն գործած երիտասարդը հայտնի քրեական հեղինակության որդին է
Ինքնասպանություն գործած երիտասարդը հայտնի քրեական հեղինակության որդին է
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Էրեբունու ավտոտնակներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան ավտոտնակի էլեկտրական դարպասի ամրակներից մալուխով կախված վիճակում հայտնաբերել են 22-ամյա Նարեկ Ի․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Hraparak.am-ի տեղեկություններով ինքնասպանություն գործած երիտասարդը հայտնի քրեական հեղինակություն Արմեն Իսրայելյանի՝ Պիստի որդին է։