Հարսը «վրեժ» է լուծել սկեսուրից՝ հարսանիքին հագնելով սև զգեստ
Հարսը «վրեժ» է լուծել սկեսուրից՝ հարսանիքին հագնելով սև զգեստ
ԱՄՆ-ի բնակչուհին «վրեժ» է լուծել սկեսուրից՝ սեփական հարսանիքին սեւ զգեստ կրելով, գրում է Independent-ը։ Հարսնացուի խոսքով՝ այս կերպ ինքը բողոքել է փեսայի մոր գործողությունների դեմ, ով ցանկանում էր, որ ամուսնությունը տեղի ունենա իր պայմաններով։
Ինչպես պարզաբանել է ամերիկուհին, փեսայի հարազատները, հատկապես սկեսուրը, ցանկացել են, որ հարսանիքը տեղի ունենա իրենց կանոններով ու պայմաններով, ինչը դուր չի եկել կնոջը։
«Նրանք նույնիսկ սաբոտաժ արեցին իմ առաջխաղացումն աշխատավայրում՝ ստիպելով ընկերոջս վիճել ինձ հետ տանը, որպեսզի ես այլևս չկարողանայի մտածել աշխատանքային պարտականությունների մասին», – ասել է նա:
Բայց հանձնվելու փոխարեն՝ հարսնացուն ծրագրել է իր վրեժը։ Հարսանիքից մեկ շաբաթ առաջ նա համացանցում գտել է 40 դոլար արժողությամբ սեւ զգեստ, որով եկել է տոնակատարությանը։
Հետո ամերիկուհին հիշել է, թե ինչպես է հյուրերին պատմել, թե որքան արժե իր հանդերձանքը՝ ասելով, որ հարսանիքն իր համար այնքան կարևոր չէ, որքան աշխատանքը։
Ճիշտ է, ամուսնությունը կարճատև է ստացվել. զույգն ի վերջո բաժանվել է: