Շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադարձել են Ադրբեջան. «Ժողովուրդ»
Շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադարձել են Ադրբեջան
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը դիվանագիտական ներկայացուցիչների հետ Ջերմուկ կատարած այցի ժամանակ՝ սեպտեմբերի 16-ին, նշել էր. «Այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, դրանց որոշակի խմբեր, ջոկատներ նաև գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ»:
Դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու համար՝ այդ խումբը գնաց, թե ոչ, սակայն մեզ պատասխան այդպես էլ չտվեցին։ Փորձեցինք անգամ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանից պատասխան ստանալ, սակայն դա էլ չհաջողվեց:
Մեր՝ ՀՀ ՊՆ-ին մոտ կանգնած խիստ հավաստի աղբյուրները փոխանցում են, որ Հայաստան ներթափանցած ադրբեջանական զինված խումբն այս օրերին անփորձանք հետ է գնացել Ադրբեջան:
Ստացվում է՝ մեր զինվորներին Ադրբեջանը շարունակում է գերեվարել, գնդակահարել հենց մեր սուվերեն տարածքում, սակայն հայկական կողմը թողնում է, որ մեզ մոտ շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադառնան Ադրբեջան:
Ի վերջո, կարող էինք նրանց ևս գերեվարել Ջերմուկի մատույցներում, փոխանակել մեր գերիների հետ, սակայն ՀՀ զինված ուժերը ոչ միայն չի ոչնչացրել մեր տարածք ներթափանցած հակառակորդին, ինչպես պահանջում է ՀՀ զինվորական կանոնադրությունը, այլ թողել է՝ անարգել հետ վերադառնան իրենց երկիր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում