Ադրբեջանը հայտնել է 50 զոհի մասին
Ադրբեջանը հայտնել է 50 զոհի մասին
Հակառակորդ երկրի՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անհիմն մեղադրանքներ է ներկայացնում Հայաստանի հասցեին՝ մեղադրելով ագրեսիա սկսելու համար:
Գերատեսչությունը նաև հայտնում է իր կորուստների մասին:
«Զոհվել է Զինված ուժերի 50 զինծառայող, այդ թվում՝ ադրբեջանական բանակի 42 և պետական սահմանային ծառայության 8 զինծառայող»,- ասվում է հայտարարությունում։