«Հայ զինվորին առաջարկում են գերի հանձնվել. հրաժարվում է՝ զոհվելով հերոսի պես». Դավիթ Գրիգորյան
«Հայ զինվորին առաջարկում են գերի հանձնվել. հրաժարվում է՝ զոհվելով հերոսի պես». Դավիթ Գրիգորյան
Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրելով.
«Հերոսները զոհվում են պատվով
Հայկական թելեգրամյան տիրույթում մի տեսանյութ է տարածվել, որտեղ ադրբեջանցիները հայ զինվորին առաջարկում են գերի հանձնվել։ Տղուն առաջարկում են հանձնվել ու փախչել երրորդ երկիր։
Հրաժարվում է ու մի ամբողջ ադրբեջանական վաշտի «պարացնում»` ամենայն հավանականությամբ, զոհվելով հերոսի պես։
Չգիտեմ, թե երբ է տեսանյութը նկարահանված, գուցե դեռ պատերազմի օրերին։ Փաստ է, որ տղեն նախընտրում է միայնակ կռվել բորենիների դեմ, գուցե մեռնել, բայց ոչ մի դեպքում գերի չդառնալ»։
Տեսանյութը ստորև