Որոնվում են հիվանդանոցի տնօրենն ու հաշվապահը
Որոնվում են հիվանդանոցի տնօրենն ու հաշվապահը
Aravot.am-ի տեղեկություններով օգոստոսի 24-ին զեկուցագիր է ներկայացվել, համաձայն որի օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Ստեփանավան բժշկական կենտրոն»-ի տնօրեն Անուշ Իսպիրյանը եւ նույն բժշկական կենտրոնի հաշվապահ Նորայր Ղուկասյանը։
2021 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին պետության կողմից «Covid» բաժանմունքին տրամադրված գումարից անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը կատարել են ուղղակի գնման միջոցով առանց մրցույթ հայտարարելու:
Նշված ապրանքները ձեռք են բերվել շուկայական գներից զգալիորեն բարձր, ինչի արդյունքում պետության կողմից տրամադրված 50 մլն. դրամից յուրացրել են մոտ 2,2 մլն. դրամ: Ձեռնարկվում են միջոցառումներ Ա.Իսպիրյանին և Ն.Ղուկասյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: