Էջմիածնում «յաշիկի» վրա ինքնաձիգով տեղի ունեցած սպանությունը իրավապահները համեմատում են Դոն Պիպոյի եղբոր սպանության հետ
Էջմիածնում «յաշիկի» վրա ինքնաձիգով տեղի ունեցած սպանությունը իրավապահները համեմատում են Դոն Պիպոյի եղբոր սպանության հետ
Shamshyan.com-ը գրում է․ Քիչ առաջ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Կարեն Հակոբյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ, 2 օր կատարելով հսկայածավալ աշխատանքներ, օպերատիվ տեղեկություններ են ստացել և Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին հարակից դաշտամիջյան վայրում՝ քարե շինության պարսպի մոտ, հայտնաբերել են ամբողջովիկն մոխրակույտի վերածված Opel մակնիշի ավտոմեքենա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում են, և ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ինքնաձիգ, ինքնաձիգից կրակված պարկուճներ, գնդակ, որոնք նույնպես ամբողջովին վերածվել են մոխրակույտի։
Այս պահին քննիչների հետ տեղում աշխատում են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի փորձաքրեագետները։
Ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ օգոստոսի 18-ին Էջմիածին քաղաքում հրազենի գործադրմամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունն ու սպանության փորձը կատարվել է նշված ավտոմատով, ու հանցագործը կամ հանցագործները եղել են իրենց կողմից վառած, մոխրակույտի վերածված Opel-ով։
Իրավապահները այս սպանությունը նմանեցնում են հայտնի հեղինակություն Դոն Պիպոյի եղբոր սպանության հետ, երբ նույն եղանակով ինքնաձիգից դիմահար կրակոցներ էին արձակել Դոն Պիպոյի եղբոր վրա, ապա ավտոմեքենան ու ինքնաձիգը դաշտի մեջ այրել։