Ժամանց

«Պատերազմից ծնված մի սեր, որն անվերջ է»․ 44-օրյա պատերազմի մասնակից Արմեն Կիրակոսյանը նշանադրվել է (ֆոտո)

«Պատերազմից ծնված մի սեր, որն անվերջ է»․ 44-օրյա պատերազմի մասնակից Արմեն Կիրակոսյանը նշանադրվել է (ֆոտո)

44-օրյա պատերազմի մասնակից Արմեն Կիրակոսյանը նշանադրվել է։ Bavnews.am-ի հետ զրույցում, Արմենի սիրելին՝ Հռիփսիմեն պատմեց, որ ծանոթացել են պատերազմի ժամանակ, երբ այդ ժամանակ Արմենիա բժշկական կենտրոնում կամավոր բուժքույր էր։

«Միմյանց գտանք այն ժամանակ, երբ երկուսս էլ իրար կարիքն ունեինք։ Երկրում ամեն ինչ խառն էր, բայց այդ խառնաշփոթի ու ցավի մեջ ստեղծվեց մի նուրբ ու քնքուշ զգացողություն։

Պատերազմից ծնված մի սեր, որն անվերջ է, դիմացկուն, երբեք չհանձնվող, ներող, հարգող ու շատ սիրող։ Առաջին անգամ ժամադրվել էինք Բուենոս Այրեսի այգում», – Bavnews.am-ի հետ զրույցում պատմում է Հռիփսիմեն։

armen hripsime

21-ամյա Արմենը վիրավորվել էր հոկտեմբեր ամսին՝ պատերազմի ամենաթեժ մարտերի ժամանակ՝ Ջաբրաիլում։ Արմենը եղել է տանկի նշանառու։

Ստացել է բազմաթիվ բեկորային վնասվածքներ։ Տղան առաջին բուժօգնությունը ստացել էր դիրքերում, ապա նրան տեղափոխել էին Երևան՝ Արմենիա բժշկական կենտրոն։

Արմենը նաև վիրահատություն է տարել, սակայն բարեբախտաբար, այլ վնասվածքներ ու առողջական խնդիրներ չունի։

Երիտասարդ զույգը մեզ հետ զրույցում պատմեց, որ նշանադրվել են վերջերս և պլանավորել են ամուսնանալ հաջորդ տարի։

hripsime armen
Կիսվել նյութով