Քիչ առաջ նռնակ են նետել Մասիսի քաղաքապետարանում
Քիչ առաջ նռնակ են նետել Մասիսի քաղաքապետարանում
Քիչ առաջ մի տղամարդ նռնակ է նետել Մասիսի քաղաքապետարանում: Նռնակը, սակայն, ուսումնական է եղել, բարեբախտաբար` տուժածներ չկան:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ արդեն մեկ ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Մի տղամարդ՝ զինված պայթուցիկով մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է այն պայթեցնել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին քաղաքապետարանի ներսում այդ քաղաքացու հետ բանակցություններ են վարում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ու ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը:
Մասիսի քաղաքապետարանի գլխավոր ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները:
Տեղում է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ:
Թե ինչն է եղել տղամարդու կողմից նման քայլի դիմելու պատճառը, պարզվում է: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները: