Մամուլ

Ամսի 1-ը եկավ, պարտադրում են մուծել, չես մուծում` զանգում են, մարդ են ուղարկում. Սուրմալուի բարքերը՝ ըստ վարձակալի

Ամսի 1-ը եկավ, պարտադրում են մուծել, չես մուծում` զանգում են, մարդ են ուղարկում. Սուրմալուի բարքերը՝ ըստ վարձակալի

Aravot.am-ը գրում է․ Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո հարցաքննված տասնյակ տնտեսվարողներից է նաեւ խաղալիքների եւ տորթերի հրավառելիքների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Գոհար Առաքելյան» ԱՁ ներկայացուցիչ Աբրահամ Միքայելյանը:

«Սուրմալուում» նա վարձակալել է մոտ 100 քմ տարածությամբ խանութ եւ մոտ 600-800 քմ տարածությամբ պահեստ: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ պահեստային տարածքների վարձակալության ամսավճարն ավելի քիչ է, քան խանութի համար հատկացվող տարածքինը:

Պահեստի եւ որպես խանութ ծառայող տարածքի համար Միքայելյանն ամեն ամիս վճարել է 750.000 դրամ:

Պայթյունի հետեւանքով ամբողջությամբ այրվել է Միքայելյանի պահեստում գտնվող ապրանքը. «Մեր վնասի չափը ապրանքներն ինքնարժեքով, որ հաշվում ենք, նախնական գնահատմամբ՝ կազմում է 250 միլիոն դրամ եւ ավելի. պահեստում եղած ամբողջ ապրանքն այրվել է:

surmalu arevtri kentron

Փոխհատուցման առումով այս պահին կոնկրետ ոչ մեկից ակնկալիք չունենք, չենք էլ հետաքրքրվում, որովհետեւ վստահ ենք, որ ոչ մի տեղից ոչ մի փոխհատուցում չի լինի: Անցած տարի էլ ապրիլի 6-ին տեղի ունեցավ հրդեհ, այրվեց 18 տաղավար:

Հրդեհը սկսել էր մեր տաղավարից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող տաղավարից, հոսանքի շիթը բռնկվել էր, մտել էր առաջին խանութ ու տարածվել ամբողջ շենքով: Էնքան վատ են աշխատում, որ անվտանգության աշխատակիցները նույնիսկ մարդկանց համարները չեն ունեցել, որ տեղեկացնեն, թե շենքի այն ծայրից կրակ է բռնկվել, հասեք ձեր խանութներից, ինչ կհասցնեք հանեք:

Մեզ լուսաբացին զանգեցին ոստիկանությունից, ասացին՝ կայանած մեքենա ունեք, հրշեջների աշխատանքին խանգարում է: Երբ հասանք Սուրմալու, տեսանք՝ մեր խանութն արդեն 100 տոկոսով այրվել է, չենք կարող բացել, մտնել ներս կամ ինչ-որ բան փրկել: Առաջին հրդեհից մեր վնասը կազմել էր մոտ 80 միլիոն դրամ:

Փոխհատուցումի՞ց ենք խոսում, եկեք տեսնենք՝ ինչ է արել տնօրինությունը, ինչ ենք արել մենք: Իրենք վերանորոգել են միմիայն խանութի ճակատային հատվածը, որը մոտ վեց մետր է, տեղադրել են մետաղապլաստիկե դուռ ու մեկ լուսամուտ, մաքրել են այրված ապրանքների մնացորդները:

Մենք տրամադրված տարածքը ամբողջությամբ վերանորոգել ենք մեր ուժերով: Ըստ պայմանագրի՝ որպես փոխհատուցում տվել են վեց ամիս չվճարելու վարձակալության վճարը, բայց մինչեւ մենք այդ մոխրակույտը, վառված պատերը նորոգել ենք, անցել է մոտ 4,5 ամիս: Էդ փոխհատուցումը փաստորեն կազմեց 1.5 ամսվա վարձավճարի չափը՝ մեկ միլիոն դրամ, բայց վնասը կազմել էր 80 միլիոն դրամ:

razmik

Փոխհատուցում ասվածը ոչ մի բան էր, կարելի էր իրենց ասել՝ էդ էլ ձեզ նվեր, ձե՞ռ եք առնում: Միշտ էլ վարձակալների բողոքները եղել են, մի խանութում հոսանքներն է վատթար վիճակում, մյուսում տանիքից ջուր է կաթում:

Մեր վարձակալած պահեստն էլ է վերջին հարկում ու ամեն գարուն, աշուն, երբ անձրեւ կամ ձյուն էր գալիս, ջուրը կաթում էր մեր հոսանքների վրա: Երբ ասում էինք՝ եկեք, սարքեք, գալիս էին մի լոկալ տարածք սարքում, գնում, ինչը տեւում էր 5-10 օր:

Հաջորդ անձրեւից հետո նորից ջրի կաթոցներ: Բոլորի մոտ նմանատիպ խնդիրներ կան, ում մոտ չկա, էդ խնդիրը վերացնում է տնտեսվարողը: Հիմնարկության տրամադրածը չորս պատ է՝ առանց որեւէ կոմունիկացիայի»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Share