Մամուլ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ 27-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ 27-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 01։35-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Արման Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 11 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ձախակողմյան հատվածում գտնվող երկաթե արգելապատնեշների մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

mercedes avtovtar

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները  քաղաքացիների օգնությամբ վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

mercedes avtovtar

Բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, ավագ տեսուչ Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։

covagyux avtovtar

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Մխեյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահանվող հատուկ տարածք։

Կիսվել