ՄամուլՏեսանյութ

Նորմալ չէ՝ Հյուսիսային պողոտայում շան ձագ են վաճառում․ լավ ա՝ ոչխար ու ձի չեն բերել․ քաղաքապետ (Տեսանյութ)

Նորմալ չէ՝ Հյուսիսային պողոտայում շան ձագ են վաճառում․ լավ ա՝ ոչխար ու ձի չեն բերել․ քաղաքապետ (Տեսանյութ)

Այս մասին քիչ առաջ Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։

Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական նիստ եւ անդրադարձ եղավ նաեւ բացօթյա առևտուր իրականացնելու դեպքերին եւ նշվեց, թե կազմվել են արձանագրություններ։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այս մասով հանձնարարականներ տվեց։

hyusisayin

«Շատ բարի, դա հասկացանք։ Բայց առհասարակ եկեք հասկանանք՝ ինչ է կատարվում։ Օրինակ երեկ ես քայլում էի Հյուսիսային պողոտայով ու շան ձագեր էին վաճառում, ինչը ինձ համար ուղղակի անհասկանալի է։ Սա նորմալ չէ, սա ուղղակի նորմալ չէ։

Գնացել եմ, հարցնում եմ՝ էս ի՞նչ եք անում, պատասխանում են ինձ, թե բերել են, որ երեխեքը սիրեն։ Ես էլ պատասխանեցի՝ լավ է ոչխար ու ձի չեք բերել, երեխեքը էդ էլ սիրում»,- ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում