ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

«Վեր ընկնեիր տեղդ, մնայիր ընդդիմություն, նախկինները կգային, էդ հարցը կլուծեին»․ Շարմազանով (Տեսանյութ)

«Վեր ընկնեիր տեղդ, մնայիր ընդդիմություն, նախկինները կգային, էդ հարցը կլուծեին»․ Շարմազանով (Տեսանյութ)

168.am-ը գրում է․ «Քաղաքական գործիչը պետք է ունենա պատասխանատվություն։ Դու եկել ես, ասել ես՝ իմ սեփական կետից եմ սկսում, Սերժի կետից չեմ սկսում, դու ասել ես՝ մեր բանակն ամենամարտունակն ա տարածաշրջանում, դու ես ասել, չէ՞, Նիկո՛լ, ասել ես՝ նոր պատերազմ, նոր տարածքներ, ասել ես՝ Ալիևը կառուցողական ա։ Հիմա ի՞նչ կապ ունեն նախկինները»։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով այս հեռախոսազրույցի ընթացքում շոշափված թեմաներին, նշեց՝ Փաշինյանը չի խոսել Հայաստանի 40 քառակուսի կիլոմետրն օկուպացրած ադրբեջանցի զինվորներին մեր երկրի տարածքից դուրս գալու մասին, որովհետև այդ հարցն իր օրակարգում չկա էլ։

Էդուարդ Շարմազանով

«Չի քննարկել այդ հարցը, որովհետև նրան իշխանության չեն բերել, որ պաշտպանի հայկական շահը, կամ որ Արցախը պահի հայկական, ընդհակառակը, նրան բերել են իշխանության, որ հայկական գործոնը ոչնչացվի և Հայաստանը թուրքական ֆուռերի համար դառնա ասֆալտի ճանապարհ»,- ասաց Շարմազանովը։

Նրա փոխանցմամբ՝ դրա փոխարեն Փաշինյանը Բլինքենի հետ հեռախոսազրույցում ասել է, որ վերահաստատում է խաղաղության օրակարգին իր նվիրվածությունը, իսկ դա նշանակում է փաստացի հետևյալը.

«Ասում է՝ ստորագրածս ղազագիրը պատրաստ եմ իրականություն դարձնել»։

Նրա խոսքով՝ 2020 թվականին Էրդողանի ղեկավարած Թուրքիային մեր տարածաշրջան վերադառնալու և ցեղասպան քաղաքականություն իրականացնելու մեջ մեղադրող, բայց նույն Էրդողանի ղեկավարած Թուրքիայից 2022 թվականին դրական ազդակներ ստանալու մասին Նիկոլ Փաշինյանի իրարամերժ հայտարարությունները վկայում են, որ նպատակը մեկն է՝ ամեն գնով իրականություն դարձնել այն պլանը, որը դրված է նրան իշխանության բերելու և իշխանությունը պահպանելու հարցում, դրա համար էլ ականատես եղանք 2020 թվականին պայմանավորված պատերազմի։

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

Կիսվել