Մամուլ

Ադրբեջանական կողմը թույլ չի տվել, որ ռուս խաղաղապահների շարասյունը շարունակի ճանապարհը

Ադրբեջանական կողմը թույլ չի տվել, որ ռուս խաղաղապահների շարասյունը շարունակի ճանապարհը

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում սկանդալային իրավիճակ է տեղի ունեցել։ Նախօրեին 17։15-ին, ադրբեջանական բանակի հսկիչ անցագրային կետով ցանկացել են անցնել ռուս խաղաղապահներ՝ շարասյունով, որի կազմում եղել է 1 БТР 82А եւ երեք «Ուրալ» մեքենա։

Նրանք մեկնելիս են եղել Աղդամից դեպի Աղդեր (Մարտակերտ):

rus xaxaxapahner 1

Նախնական զննության ընթացքում մեքենաներից մեկի մեջից, անկողնային ներքնակների արանքում հայտնաբերվել է հին Կալաշնիկովի АКМ ինքնաձիգ։

Ադրբեջանական կողմը թույլ չի տվել, որպեսզի ռուս խաղաղապահների շարասյունը շարունակի ճանապարհն ու շարասյանը հետ է դարձրել։

Կիսվել