ՄամուլՏեսանյութ

Արմեն Գրիգորյանը ժողովրդի կեսին թուրք էր ասում, չկալանավորեի՞ն, պարգևատրեի՞ն. Աղազարյան (Տեսանյութ)

Արմեն Գրիգորյանը ժողովրդի կեսին թուրք էր ասում, չկալանավորեի՞ն, պարգևատրեի՞ն. Աղազարյան (Տեսանյութ)

ArmLur.am-ը գրում է․ Հուլիսի 15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հանկարծամահ էր եղել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Իշխանության սուր քննադատներից էր Գրիգորյանը: Նա ձերբակալվել է ազգային, ռասսայական և կրոնական խտրականություն քարոզելու մեղադրանքով:

Հասարակության մի ստվար զանգված այն համոզմանն է, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին մեղադրանքը շինծու էր առաջադրել, էլ ուր մնաց, թե անազատության մեջ պահելը օրինաչափ լիներ:

armen grigoryan dataran

Վաղամեռիկ Գրիգորյանի նկատմամբ դատական գործընթաց սկսելը, ըստ ընդդիմության ներկայացուցիչների, միանշանակ իշխանությունների ու Նիկոլ Փաշինյանի պատվերն էր, հետևաբար, շարունակում են, նրա մահն էլ այս իշխանության խղճին է: 

ArmLur.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասում է, որ նման քննադատություն-մեղադրանքներին լուրջ չի վերաբերվում, որովհետև մարդուն հենց այնպես, հանիրավի չի կարելի մեղադրել որևէ մեկի սպանության մեջ:

Զրույցի մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով