Մամուլ

Փրկարարները բռնել են 2 շահմար, 1 գյուրզա, 2 լորտու և 1 սահնօձ տեսակի օձ

Փրկարարները բռնել են 2 շահմար, 1 գյուրզա, 2 լորտու և 1 սահնօձ տեսակի օձ

Մայիսի 31-ից հունիսի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

օձ

Մասնավորապես՝  Կոտայքի մարզի Աբովյան, Սյունիքի մարզի Կապան, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Նորատուս և  Սյունիքի մարզի Սյունիք գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 շահմար, 1 գյուրզա, 2 լորտու և 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Կիսվել էջում